Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Գորիս քաղաքի մասնաճյուղը

Մարտ 07,2025 12:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Գորիս քաղաքի Անկախության փողոց 11/1 հասցեում գտնվող մասնաճյուղը և իր հաճախորդներին այսուհետ կներկայանա մեծ, լուսավոր, ժամանակակից ոճով կահավորված և տեխնիկապես վերազինված սրահով։ Ինչպես Ֆասթ բանկի մյուս մասնաճյուղերը, «Գորիս» մասնաճյուղը ևս տրամադրում է որակյալ և արագ սպասարկում՝ ապահովելով բանկային նորարարական լուծումներ։

Ֆասթ բանկի «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ Վահագն Վարդանյանն ասել է․ «Բանկի բոլոր հաճախորդները նորաոճ և ընդարձակ սրահի հարմարավետ միջավայրում կօգտվեն բանկի ծառայություններից. կներդնեն ավանդներ, կկատարեն միջազգային փոխանցումներ, տարադրամի փոխարկումներ, վճարումներ և այլ գործարքներ, կօգտվեն բանկի վարկատեսակներից»։

«Գորիս» մասնաճյուղն առաջարկում է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ հարմարեցված ֆիզիկական և իրավաբանական անձանց կարիքներին։ Բանկի աշխատակիցները մասնագիտացված են և պատրաստ են տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն։

Ֆասթ բանկում գործում են արագ սպասարկման գոտիներ պարզ գործարքների համար, ինչպես նաև էլեկտրոնային հերթագրման համակարգ, որը նվազեցնում է սպասման ժամանակը։ Բանկն առաջնորդվում է հաճախորդներին անհատական մոտեցում ցուցաբերելու սկզբունքով։

Ի դեպ, Ֆասթ բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքէջով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31