Նախորդած օրերին Երեւանի քաղաքապետարանի նախկին եւ ներկա մեկ տասնյակից ավելի պաշտոնյաներ ձերբակալվեցին։
Ե՞րբ է տեղի ունեցել ենթադրյալ հանցանքը, ովքե՞ր են ներգրավված։ Պետրոսյանն ասաց՝ գործը նախաքննության փուլում է, շատ տվյալներ չի կարող հրապարակել, վստահեցնում է՝ իր պաշտպանյալին վերագրում են այնպիսի արարքներ, որն ինքը չի կատարել։ Ըստ մեղադրանքի՝ Կարոյանի ենթադրյալ հանցանքի պատճառով ինչ-որ կազմակերպություն վնաս է կրել։ «Նախաքննության մարմինն էլ չի կողմնորոշվում, թե ինչը պիտի կատարեր, որ չի կատարել, մեղադրանքն այս փուլում շատ անորոշ է, դրա համար էլ դատարանն այս փուլում կալանք չկիրառեց»,- նշեց նա։
Կարոյանի դրվագն ամբողջ մեծ գործի մի փոքր հատվածն է, որը, ըստ պաշտպանի, կապ չունի մյուս մեղադրյալների հետ։ Նախաքննական մարմինն օպերատիվ հետախուզական գործողություններ է իրականացրել, հաղորդման հիման վրա բոլորին ձերբակալել են նույն վարույթի շրջանակում։ Կարոյանին չի մեղսագրվում այն, ինչը քաղաքապետարանի մյուս պաշտոնյաներին, եւ հակառակը։
4 ամիս առաջ էլ իրավապահները Կենտրոն վարչական շրջանի չորս աշխատակցի էին կալանավորել՝ կաշառք ստանալու մեղադրանքով: Դրանից առաջ էլ քննիչներն Արաբկիր վարչական շրջանից բերման էին ենթարկել վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, որին նույնպես մեղադրեցին կաշառք ստանալու եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով: Այս գործով եւս 12 մեղադրյալ կա, այդ թվում՝ Արաբկիրի վարչական ղեկավարը։ Քրեական գործն արդեն դատարանում է:
Կարդացեք նաև
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: