Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց հավանաբար ոչ մեկին չեն վտարի, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Մինչև հաջորդ տարվա հունվար Երևանը կունենա 2 տարվա պարտք, սակայն արդեն եղել են դեպքեր, երբ երկրները պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով», – նշել է դիվանագետը։