Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը խոշտանգվում են, ասում ենք, թե ուզում ենք սահմանները բացել, հարեւանների հետ բարեկամություն անել. Գուրգեն Պետրոսյան. «Ազգ»

Մարտ 07,2025 10:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեր զրուցակիցն է Գերմանահայ իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը:

–Ի՞նչ կարող է անել գերմանահայությունը, ինչպե՞ս կարող է հակազդել թուրք–ադրբեջանական կեղծ քարոզչությանը:

-Սփյուռքում ընդհանրապես լրջագույն խնդիր ունենք: Եւ սա պետք է խորությամբ կարգավորել, որովհետեւ մեր ազդեցությունները, մեր ներքին մղումները նմանվում են ասես հոգեվարքի մեջ ապրող մի մարմնի, որը միայն ռեակցիա է տալիս, այլ ոչ թե կանխարգելող գործողություն անում՝ դժվարությունը հաղթահարելու համար: Մեր բոլոր գործողությունները թե՛ սփյուռքում, թե՛ գերմանահայության մեջ շատ սպորադիկ են (հատուկենտ), շատ զգայական ենք արձագանքում զգայուն բոլոր խնդիրներին՝ թե՛ խոշտանգումների պարագայում, թե՛ դատավարությունների հետկանչի վերաբերյալ: Թե մենք ինչ ենք արել այս առումով, դժվար է ասել: Որոշ համայնքներ իրար հետ խնդիրներ ունեն, մի մասը չի ըմբռնում, թե կոնկրետ խնդիրը ո՞րն է: Ընդհանրապես ունենք լուրջ բաց՝ հակամարտության, զգացմունքները ճիշտ կառավարելու վերաբերյալ: Բայց ունենք նաեւ մեկ հիմնարար, կարեւորագույն խնդիր՝ մենք ծրագիր չունենք: Համայնքում ծրագիր չկա, այսպես կոչված ճանապարհային քարտեզ, որ կուղենշի, թե ինչպես պիտի շարժվենք եւ ուր պիտի հասնենք: Սա նաեւ ՀՀ կառավարությանն է վերաբերում, որ հանդես է գալիս «խաղաղության պայմանագիր», «խաղաղության խաչմերուկ» ծրագրերով, եւ ինչպես տեսնում ենք, որեւիցե ձեւով չի ցույց տալիս այն իրականությունը, ինչին ձգտում ենք: Հայերը խոշտանգվում են, նրանց նկատմամբ դատավարություններ են տեղի ունենում, որ ի սկզբանե showtrial (շինծու եւ ցուցադրական) են, մյուս կողմից ասում ենք, թե ուզում ենք սահմանները բացել, մեր հարեւանների հետ բարեկամություն անել: Վատ գաղափար չէ, բայց մեր հարեւանը ոչ մի ձեւով չի փորձում մեկ քայլ մեզ հետ քայլել: Իրոք չգիտեմ, թե ի՞նչ պիտի գերմանահայությունն անի: Չէի ասի համախմբվել, քանի որ այն ծեծված բառ է:

Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31