Լրահոս
Օրվա լրահոսը

Այս գրասենյակների փակումը պատերազմի նախերգանք է. Ալիեւը պատրաստվում է փակել նաև ՄԱԿ-ի գրասենյակը. Արտակ Զեյնալյան. «Հրապարակ»

Մարտ 07,2025 10:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ալիեւը պատրաստվում է Ադրբեջանում փակել ոչ միայն Կարմիր խաչի, այլ նաեւ ՄԱԿ-ի գրասենյակը՝ «Հրապարակ»-ին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրապաշտպան Արտակ Զեյնալյանը։

«Ադրբեջանը ցանկանում է փակել նաեւ մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակներ։ Ես՝ որպես պետական կառավարման համակարգի մասնագետ, հրամանատար, սպա, սա դիտարկում եմ որպես պատերազմի նախապատրաստական աշխատանքներ։ Այս կազմակերպություններն Ադրբեջանին խանգարում են իրավական ճակատում մեզ դիմակայելուն»,-ասաց Զեյնալյանը։ Իրապաշտպանը կարծում է, որ այս կազմակերպությունները կարող էին խոչընդոտել Ադրբեջանին եւ օգնել, որ իրավական եւ միջազգային հարթակներում Հայաստանը դիմակայի Ադրբեջանին։ Նախորդ պատերազմներից առաջ էլ Ալիեւն ազատվում էր իրավապաշտպաններից, հետո անցնում կոնկրետ գործողությունների։

«Դա նախապատրաստական փուլ էր, ազատազրկեց Ադրբեջանի իրավապաշտպաններին, որից հետո տեղի ունեցավ 2016 թվականի հարձակումը։ Ես այս համատեքստում եմ դիտարկում Բաքվի այս քայլերը»,- նշեց նա։ Արդյո՞ք միջազգային հանրությունը թույլ կտա, որ Բաքուն իր այս որոշումները կյանքի կոչի։

Ի՞նչ է անում Հայաստանը պաշտոնական մակարդակով, որ Բաքվում չփակվի Կարմիր խաչի գրասենյակը, որ միջազգային հանրությունը գիտակցի այս կառույցի կարեւորությունը՝ հայ ռազմագերիների կյանքի տեսանկյունից։ «Դժվարանում եմ ասել։ Պետք է Հայաստանի իշխանություններին հուշել, որ առանց մուննաթի, առանց խայթելու, կծելու, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն այդ ուղղությամբ: Կրկնում եմ՝ այս գրասենյակների փակումը պատերազմի նախերգանք է, նախապատրաստություն է։ Մենք պարտադրել ենք Ադրբեջանին՝ տեղեկություններ տրամադրել մեր վստահորդների վերաբերյալ, որը, իհարկե, Կարմիր խաչի գործունեության հետ կապ չունի, Եվրոպական դատարանի որոշման կատարում է։ Մենք հասել ենք նրան, որ Բաքուն այդ որոշումը պետք է կատարի։ Կարմիր խաչն էլ իր պարտականությունների շրջանակներում ամիսը մեկ անգամ այցելում է գերիներին։ Այն հանգամանքը, որ ադրբեջանցի չկա Հայաստանում, եւ Կարմիր խաչը չունի որեւէ մեկին այցելելու պարտականություն, այս առումով անհավասար պայմաններ են»,- ընդգծեց նա։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31