Բելգիայում, Լյուքսեմբուրգում դեսպան, ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Վագիֆ Սադիգովը մարտի 5-ին X-ի իր էջում դիվանագիտական բառապաշարը մոռացած, քաղաքական, փողոցային արտահայտություններով է նկարագրում իր ուրախությունը, թե Բաքվի դատարանում «Ղարաբաղում ապօրինի զինված անջատականների նախկին ղեկավարները» սկսել են «երգել», եւ շուտով կպարզվի՝ ով է պատերազմ սկսել:
Սադիգովի սույն գրառումը մատնում է, որ հայ ռազմագերիների եւ պատանդների դատավարությունը քաղաքական է եւ շինծու:
«Բաքվում դատավարությունը բաց է հանրության, մեդիայի եւ օտարերկրյա դիվանագետների համար», ստով ամփոփում է Սադիգովը: Բացի «Ազերթաջից», ուրիշ լրատվամիջոց ներկա չէ դատավարությանը: Միգուցե ԵՄ երկրների ԶԼՄ-նե՛րը հայտ ներկայացնեն:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում