Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. փետրվարը 2024 թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 2.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%:
Այս թվերը «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Համաձայն նույն Կոմիտեի՝ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.5%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 0.5% գնաճ:
2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բրնձի՝ 1.8%, հացի՝ 2.8%, ալյուրի՝ 4.3%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.6%, 0.3%, 0.3% գնաճ:
2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ ոչխարի մսի եւ իշխան ձկնատեսակի գներն աճել են եւ 4.6%-ով եւ 17.7%- ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 0.5% եւ 4.3%-ով:
Կարդացեք նաև
2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արեւածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.4%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.6% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.4%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 2.1% գնաճ:
Եթե փորձենք խոսել հակիրճ, ապա Հայաստանի Հանրապետությունում բարձրացվող հարկերին զուգահեռ համատարած թանկություն է եւ գնաճ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։