Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իշխանությանը մասնագետներ պետք չեն

Մարտ 07,2025 10:00

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Որքան էլ ՔՊ-ականները պնդեն, որ դա կապ չունի Ադրբեջանի հետ «խաղաղության գործընթացի» հետ, պարզ է, որ նման «զուգադիպություններ» չեն լինում: Համաձայն եմ, որ խնդիրը քաղաքական չէ՝ այն իմաստով, որ այդ իրավաբանը քաղաքական գործիչ չէ եւ քաղաքական դեմարշներ չի անում. պարզապես նրա ծառայությունների կարիքը մեր կառավարությունն այլեւս չունի, քանի որ մտադիր է հրաժարվել Ադրբեջանի դեմ հայցերից:

Իհարկե, դա Կիրակոսյանի ղեկավարած գրասենյակի միակ ուղղությունը չէ: Բայց, եթե Հայաստանի որեւէ քաղաքացի հաղթի կառավարությանը ՄԻԵԴ-ում, դա կառավարությանն առանձնապես չի հուզում՝ հնարավոր փոխհատուցման դեպքում հո փողն իրենց գրպանի՞ց չեն տալու: Այս դեպքում Ալիեւին հաճոյանալու խնդիր չկա:

Համաձայնել, որ 2016 եւ 2020 թվականին Ադրբեջանը հայերի դեմ որեւէ հանցագործություն չի գործել՝ դրա դիմաց ստանալով անորոշ հավաստիացում, որ Ադրբեջանը մեզանից միլիարդավոր «փոխհատուցում» չի ուզի՝ դա, իհարկե, «հմուտ դիվանագիտության մեծ ձեռքբերում է»: Ի դեպ, երբ ներկայիս դիլետանտները քննադատում են Վարդան Օսկանյանին, դա ինձ համար առնվազն տարօրինակ է: Օսկանյանն իր պաշտոնավարման ժամանակ, իհարկե, սխալներ արել է, բայց այն տապալումը, որի ականատեսն ենք մենք այսօր, ոչ մի այլ ժամանակաշրջանի հետ չի համեմատվի:

Ոչ միայն Կիրակոսյանը՝ իշխանություններին ընդհանրապես որեւէ մասնագետ պետք չէ: Պաշտոններում պետք են բոցաշունչ ճառեր արտասանող դեմագոգներ, որոնք առատորեն օճառ են օգտագործում՝ իրենց «շեֆի» մասին խոսելիս:

Պետական համակարգում ծառայելն ամենեւին դատապարտելի չէ, եթե տվյալ անձը ծառայում է պետությանը, ոչ թե Փաշինյանին, քաղաքական թեմաներով ավել-պակաս չի խոսում եւ իշխանության պատվերները չի կատարում: Եղիշե Կիրակոսյանը հենց այդպիսին էր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Քաղաքականութեան մէջ, մարդիկ շատ արագ, ամէն բանի մէջ կը տեսնեն՝ showեր: Իրականութիւնը այն է որ նիւթի առարկայ դատական գործընթացները, իսկապէս՝ շոու են:

    Ի՞ՆՉ գործնական, իրական, շօշափելի արդիւնք կարող են արտադրել այդ «հայցերը»… Սկզբունքային, տեսական, զգացական գետնի վրայ միայն կարելի է գտնել իմաստի նմանող մի բան, այդ «հայց»երուն մէջ: Յուսալով որ դեռ կրնան բոլորը գոհացուցիչ յանգում ունենալ: Այսինքն, արտադրեն՝ թուղթի վրայ, անհետեւանք յաջողութիւններ: Բարոյական յաղթանակներ…

    «Միջազգային Օրէնք» ըսուածը, ողբերգական զաւեշտ մըն է: Մէկ-մէկ նշելու կարիքը չկայ, ամէն մարդ իր մտքին մէջ թող բերէ անցեալի եւ դեռ ընթացիկ ոճիրներ, գործուած եւ տակաւին ընթացքի մէջ՝ քաղաքական եւ ռազմական ղեկավարներու կողմէ: Անոնցմէ ո՞րմէկը պիտի դատուի, դատապարտուի, պատժուի… Միայն անոնք, որոնք կը պարտուին ռազմադաշտում:

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Լավատես says:

    Կարծում եմ, մեր ազգային կուսակցությունները չեն զգում իրենց լինել չլինելու օրհասական պահը, այսօր կուսակցություններն իրար հետ միայն մեկ խնդիր ունեն լուծելու, այն է՝ միասնական ուժերով արտահերթ թե հերթական ընտրություններում հաղթանակի բերել իրենցից մեկին, ով առավել ընդունելի կլինի մեր քաղաքականապես թույլ, բայց ակտիվ ու մեծաքանակ ընտրողների համար, իսկ քաղաքականապես ուժեղ ընտրողներին էլ համոզեն, որ մի մարդու նման գնան ընտրություններին: Հենց նորմալ մեկն եկավ իշխանության, նա ճանապարհ կբացի բոլոր մնացած նորմալ ազգային ինքնալյուստրացված կուսակցությունների առջեւ եւ մենք խորհրդարանում կտեսնենք վերջապես նորմալ մասնագիտորեն ու բարոյապես բարձրակարգ մարդկանց մարտավարական մրցակցությունը, բայց ովքեր բոլոր ռազմավարական հարցերում միաձայն են, սա հասուն կուսակցության չափանիշն է: Համոզված եմ, երբ խորհրդարանում տեսնենք Պարույր Հայրիկյանին, Անդրեաս Ղուկասյանին, Սարգիս Ծատուրյանին ու նրանց նման մարդկանց, շատ ու շատ նրանց նման մարդիկ Սփյուռքից կգան ու հայկական քաղաքացիություն ձեռք կբերեն եւ իրենք էլ կլրացնեն մեր ազգային խորհրդարանը, ինչպես Տիգրան Ավագյանն ու Շիրվան Գրիգորյանն ու նրանց նման Հայրենիքում եւ Սփյուռքում լիքը մասնագիտորեն ու բարոյապես բարձրակարգ հայեր ունենք: ՀԱՂԹԵԼՈ՛Ւ ԵՆՔ:

  3. Սարգիս Զեյթունյան says:

    Սա փորձ է:

  4. Սարգիս Զեյթունյան says:

    Ձեր կայքի նկատմամբ վերահսկողություն է սահմանում մի ծրագիր, որ արգելափակում է որոշակի բառեր պարունակող մեկնաբանություններ: Այդ մեկնաբանություններում ոչ մի բառ չկա, որ խախտում է ձեր սահմանած կանոնները: Սա գրում եմ ուղղակի ձեզ տեղյակ պահելու համար,

  5. Սարգիս Զեյթունյան says:

    Դա ավելի քան հասկանալի է։ Քանդողին կառուցողը միշտ խանգարելու է։ Արժեք
    ստեղծելու անկարող իմպոտենտին, ինչպիսին ՀՀ վարչապետն է, Ռուբեն Վարդանյանի պես
    արժեք ստեղծողները միշտ էլ խանգարելու են։ Իր կյանքը ստով, կեղծիքով,
    հերյուրանքներով, շանտաժով դասավորածը ինչու՞ պիտի իրեն շրջապատի ունակ
    մարդկանցով։ Կամ ո՞ր ունակ մարդը կկարողանա համակերպվել գորշ միջակությանը ի
    պաշտոնե կամ բարոյապես ծառայելուն ու վերջիվերջո միջակություն դառնալու
    հեռանկարին։ Օրինակ, Հենրիկ Հովհաննիսյանը դիմացա՞վ։ Հռետորական չէ հարցս։ Ես
    չգիտեմ։ Ուղղակի հարցնում եմ։ 2020-ին այս մարդն այն կարծիքին էր, ******-ը
    բարոյական մարդ է ։ 2021-ին արդեն կարծում էր, որ *******ի նպատակներն են
    բարոյական։ 2023-ից հետո ձայն չհանեց։ Թողնենք հանգիստ բազմավաստակ
    մտավորականին, որ թվում է, թե այս դժվար պահին իր խոսքով (գոնե ապաշխարանքի)
    պիտի ծառայեր ազգին․․․

    Ռուբեն Վարդանյանի ուղերձից հետո վարչապետի մոտ նոր սրացումներ են լինելու,
    նոր ներկայացումներ՝ ուղղված շարունակական ձախողումները շարունակական
    հաղթանակներ ներկայացնելուն։ Ավելանալու է սեփական ոչնչության գիտակցումը (ես
    համոզված եմ որ նա ունի այդ գիտակցումը), ինչին հետևելու է հերթական “շինիչ”
    քայլն անելու ծրագիրը։ Դա կլինի, քանի որ բնույթով քանդողի մեջ քանդելու
    ծրագիրն արդեն կա․․․ ու դրան է ծառայելու ամուլ միջակություններով վխտացող
    ամբողջ պետական ապարատը։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31