Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները հարձակվել են Էրիկ Կարապետյանի յութուբյան ալիքի վրա. երգեր են ջնջել

Մարտ 06,2025 23:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանցիները հարձակվել են Էրիկ Կարապետյանի յութուբյան ալիքի վրա և ջնջել վեց երգ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է երգիչը:

«Օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր:

Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա՝ կեղծ հղումներ անելով – ջնջել 6 երգ՝ նշելով որ դրանք էլ են ադրբեջանական:

Եվ իհարկե իրենց սովոր ձևով՝ շանտաժի միջոցով փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը, որը մենք արդեն հեռացրել ենք Youtube-ից և երբեք չենք վերականգնելու:

Իմ երգերը մոտ օրերս կվերականգնվեն անկասկած, իսկ նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում և ընդհանրապես չեն կանգնեցնելու՝ անգամ եթե ջնջեն բոլոր հաշիվներս

Ցավոք չեմ կարող չնշել.

այս օրերին մինչ ես պայքարում եմ ադրբեջանցիների դեմ իմ իրավունքները վերականգնելու համար՝ իմ հայրենակիցներից ոմանք նյութեր են տեղադրում «Սկանդալ, Վիճաբանություն, Գումարներ «Բամբասանք» և այլ սխալ ու անհիմն վերնագրերով ՝ արատավորելով իմ անունն ու համբավը:

Կոչ եմ անում դադարեցնել այդ ամենն ու չխանգարել ինձ ՝ կարևոր պայքարում»,- գրում է երգիչը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31