Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ հասկանում մարդկանց, որոնք օր-օրի փոքրացող Հայաստանում ուրախանում են իրենց աճող ռեյտինգով»․ Հայկ Մամիջանյան. «Ա1+»

Մարտ 06,2025 23:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ռոբերտ Քոչարյանն է 2021թ․ կոչ արել, խնդրել, առաջարկել, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին: Եվ նշել է, թե ինչքան կարևոր է դա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության իր գործընկեր Աղվան Վարդանյանի այն հայտարարությանը, թե 2021թ․ ընտրություններին «կարելի էր չմասնակցելով՝ չխանգարել Քոչարյանին, որ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չունենար»։

Ռ․Քոչարյանի վերջին ասուլիսից հետո արդեն նրա և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմերի միջև լարվածությունն ավելացել է, երկուստեք արդեն բացահայտ կերպով են տարբեր հարցերում միմյանց մեղադրում։ Ավելին՝ Քոչարյանի թիմից ՀՀԿ-ին հեգնում են, որ նրանք ընդամենը չորս տոկոս վարկանիշ ունեն։ «Ես չեմ հասկանում մարդկանց, որոնք օր-օրի փոքրացող Հայաստանում ուրախանում են իրենց աճող ռեյտինգով»,- հակադարձում է Մամիջանյանը։

Խոսելով արտաքին քաղաքական թեմաներից, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև վերսկսվող հարաբերություններից, ռուս-ուկրաինական պատերազմից և Եվրոպայում տեղի ունեցող զարգացումներից՝ պատգամավորը կարծիք է ներկայացնում, թե «սարերի ետևում չէ նոր Յալթա-2 վեհաժողովը, որի ժամանակ բաժանվելու են աշխարհի ազդեցության գոտիները։ «Երբ պարզ տրամաբանությամբ համադրում ես իրադրությունները, ակնհայտ է դառնում, թե Հարավային Կովկասը որ աշխարհաքաղաքական կենտրոնի գոտում է մնալու։ Դրա ամենաթարմ ապացույցն այնն է, որ ՌԴ-ն համաձայնել է լինել ԱՄՆ-Իրան բանակցությունների միջնորդը»,- հավելում է նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31