Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը մեծացնում է դեպի Ռուսաստան իր արտահանումների ծավալները: Մինչդեռ մեր երկրում ամեն օր քննարկումներ են ծավալվում այն մասին, թե ինչպես նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից. Էդմոն Մարուքյան

Մարտ 06,2025 23:03

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

Հարևան Վրաստանը մեծացնում է դեպի Ռուսաստան իր արտահանումների ծավալները։

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 3-ը Վրաստանից կարտոֆիլի արտահանումն աճել է գրեթե 30 անգամ, և հիմնական գնորդը Ռուսաստանն է (14 հազար տոննա)։ Ընդհանուր առմամբ, այս ընթացքում երկիրը վաճառել է 27,5 հազար տոննա կարտոֆիլ՝ 8 միլիոն դոլարով։ Բացի ՌԴ-ից վրացական կարտոֆիլի հիմնական ներմուծողներն են նաև Ադրբեջանը (10,5 հազար տոննա) և Հայաստանը (2,2 հազար տոննա)։

Իսկ խնձորի արտահանումն աճել է 6 անգամ, և դրա 99%-ը վաճառվել է Ռուսաստան։ 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 3-ը Վրաստանը վաճառել է 12,9 հազար տոննա խնձոր՝ 8,2 միլիոն դոլարով։

Եվ ոչ մի ողջամիտ վրացի փորձագետ կամ քաղաքական գործիչ չի պնդում, թե այս ապրանքները չպետք է արտահանվեն Ռուսաստան, քանի որ դրանով Վրաստանը կախվածության մեջ կընկնի։ Դա ոչ միայն հակատնտեսական է, այլև հակատրամաբանական։

Մինչդեռ մեր երկրում ամեն օր քննարկումներ են ծավալվում այն մասին, թե ինչպես նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։

Ի՞նչ անել և ո՞ւր արտահանել հայկական արտադրանքը, որպեսզի հնարավորինս քիչ բան, իսկ իդեալական տարբերակով՝ ընդհանրապես ոչինչ չգնա Ռուսաստան։

Սրա մասին խոսացողները չեն անդրադառնում հնարավոր հետևանքներին, այն խնդիրներին, որոնց առջև կանգնելու են Հայաստանի տնտեսությունը և հայ գործարարները։

Տնտեսական առումով ծանր տարի է սպասվում, իսկ մեր իշխանություններն ու «փորձաքագիտական» համայնքը փորձում են քանդել անգամ եղածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31