Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղեկավար կոչեցյալը մեր գլխին ինչ օյին ասես, բերում է»․ Սրբազան շարժման մասնակից

Մարտ 06,2025 21:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք Սրբազան շարժման մի քանի անդամներով եկել ենք զորակցելու Մանե Թանդիլյանին»,- Aravot.am-ի հետ զրույցում Ազատության հրապարակում ասաց Սրբազան շարժման մասնակից Հասմիկ Փափազյանը։

Ըստ նրա՝ միջազգային բոլոր օրենքներից դուրս է այն, ինչ կատարվում է Բաքվում։

Հասմիկ Փափազյանի կարծիքով՝ մյուս վտանգավոր հարցն այն է, որ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին․ «Ալիև կոչեցյալն ուզում է Կարմիր խաչի գրասենյակը հեռացնի։ Ինչքան հնարավորություն ունեին, գոնե մասնակցում էին, գնում, տեսակցում, հիմա, եթե նրանց էլ հանի, լրիվ Ադրբեջանը ոնց կուզի, կշարժվի, հիմա գոնե ինչ-որ մի տեղ վախի զգացողություն ունի»։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ աշխատանքից ազատման մասին էլ նշեց․ «Դա մեզ համար ահավոր բան է, քանի որ մեր՝ այսպես ասած ղեկավարը երևի ստիպեց նրան, որ Ադրբեջանի դեմ մեր բողոքները հանի, որովհետև Իլհամ Ալիևը և Էրդողանը որոշել են, որ մեզ պետք է խեղճացնեն։ Ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում ղեկավար կոչեցյալը, բայց մեր գլխին ինչ օյին ասես անում է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31