Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելական մամուլ. «Թուրքիան կառճակատվի Իսրայելի հետ Սիրիայում»

Մարտ 06,2025 21:30

Փետրվարի 27-ին հրապարակվել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) պատմական կոչը։  Նա իր կուսակիցներին և կողմնակիցներին կոչ էր արել զենքերը վայր դնելու և լուծարել կուսակցությունը։

Իսրայելական մամուլն այս թեման պահում է ուշադրության կենտրոնում։ Անդրադառնալով գործընթացին` իսրայելական առաջատար «Hareetz» թերթը, գրել է, որ PKK-ի կողմից Օջալանի պահանջի կատարումը կարող է փոխել ուժերի բալանսը Սիրիայում և սպառնալ Իսրայելի գոյությանը։

«Թուրքիան Բաշար Ասադի տապալումից հետո Սիրիան վերցրել է իր պաշտպանության տակ և այժմ նպատակ ունի այն վերածել ազդեցության գոտու։ Սիրիայի օդային տարածքը, որը բաց է Իսրայելի համար, կարող է փակվել, եթե Թուրքիան զբաղեցնի Ռուսաստանի տեղը»,- նշել է իսրայելական թերթը:

«Իսրայելը, որպես Սիրիայում մնացած միակ արտաքին ուժ, կառճակատվի Թուրքիայի հետ: Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը կարող է ուժեղացնել ճնշումը Իսրայելի վրա և աջակցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիայում լիակատար գերիշխանություն ձեռք բերելու համար»,-նշվել է հրապարակման մեջ:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31