Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ ուղարկել են, որ ինձ շարքից հանես, վրես դատական գործ հարուցել տաս»․ Վարդան Ղուկասյանը՝ Նազելի Բաղդասարյանին

Մարտ 06,2025 19:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու նախկին քաղաքապետ, մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեսանյութով պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանի՝ երեկ Ազգային ժողովում իր հասցեին հնչեցրած քննադատություններին։

Նազելի Բաղդասարյանը մասնավորապես ասել էր, թե  Վարդան Ղուկասյանը իրեն  բազմաթիվ անգամներ է սպառնացել, նրա սպառնալիքներին սովոր է, բայց և թույլ չեն տալու, որ Գյումրիում 1999-2012 թվականի կրիմինալը վերադառնա։

Արձագանքելով նրան՝ այսօր Վարդան Ղուկասյանն ասաց․ «Մի աղջիկ կա․ Նազելի Բաղդասարյանն է, քնում-զարթնում, իմ անունն է տալիս և՛ Ազգային ժողովում և՛ էստեղ։ Ինձանով միշտ ռեյտինգ է ձեռք բերել, իրենց հեռուստաընկերությունից մարդ կար, որ ասում էր, թե նրա մայրը ասել  է՝ միշտ կառչիր Վարդան Ղուկասյանից, ռեյտինգդ բարձրանա, որ գնաս Երևան։

Մի անկեդոտ կա, ասում են՝ ինչ հարց ես տալիս, ինքը ոջիլի պատմությունը գիտի, էս աղջիկը երբ քնից զարթնի, բացի Վարդան Ղուկասյանից ուրիշ բան չգիտի»։

Նկատելի է, որ թեկնածու Ղուկասյանը նեղված է Նազելի Բաղդասարյանի այն խոսքերից, թե ինքը ԱԺ պատգամավոր եղած ժամանակ բնակարանի վարձ է ստացել պետությունից։

«Երբ ինքն ասում է, թե ես բնակարանի գումար եմ ստացել Ազգային ժողովում, ստախոս է, բացարձակ սուտ է խոսում, չնայած դա իմ հասանելիք գումարն է եղել, բայց ես էդ գումարը չեմ ստացել 4-5 տարի։

Բացի դրանից, մի երկու բառ էլ եմ ուզում ասել իր վերաբերյալ, մամադ ՀՀԿ է, Հանրապետական կուսակցության անդամ է, դու ՔՊ ես, էդ ո՞նց եք իրար հետ էդպես հասցնում մեկդ ՀՀԿ դառնալ, մեկդ ՔՊ դառնալ։

Հետո, որ էդ հարստությունից խոսում եք, պատկերացրեք, որ «Ցայգի» շենքը, որ ամբողջությամբ, իրենց ընտանիքով սեփականաշնորհել են, չգիտեմ ինչ են արել, հիմա էլ վաճառեցին, ինչ արեցին, իմ ամբողջ ունեցվածքս որ իրար գումարեմ, էդ «Ցայգի» շենքի գումարի կեսի չափ չի կարող լինել։ Եվ էդքան տները Երևաններում ու մնացած տեղերում, չնայած դա ինձ սազական չէ, որ ասեմ։

Դուք քաղաքի օր ինձանից տաս անգամ ավել գումար էիք ինձանից վերցնում, Ամենափրկիչ եկեղեցին կառուցում էի, մի օր չեկաք, մտաք, ասեիք, թե մենք ինչ կարող ենք անել, մենք էլ ենք գյումրեցի։ Խաչի օծման ժամանակ ինձանից տասնապատիկ անգամ գումար ուզեցիք, որպեսզի ցուցադրեիք, և հիմա ելել ես, խոսում ես մաքրությունից, շիտակությունից։

Իսկ ժողովրդի անունից ընդհանրապես չխոսեք»։

Վարդան Ղուկասյանն ասաց նաև․ «Հիմա քեզ ուղարկել են, որ ինձ շարքից հանես, վրես դատական գործ հարուցել տաս, մենք այդ ամեն ինչը գիտեք»։

Ի դեպ, Aravot.am-ը դիմել է ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակ, որտեղից մեզ փոխանցել են, անդամների վերահաշվառում են կատարել, Նազելի Բաղդասարյանի մայրը՝ Մարգարիտա Մինասյանը,  չի եկել վերահաշվառման, որը նշանակում է նա այլևս ՀՀԿ անդամ չէ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31