Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Պապոյանի հետ հանդիպմանը Մանթաշյանց գործարարների միության անդամները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերի մասին

Մարտ 06,2025 17:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 6-ին հանդիպել է Մանթաշյանց գործարարների միության անդամների հետ։

Հանդիպման ընթացքում միության անդամները բարձրացրել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրներին։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել արտադրանքի արտահանման և ներմուծման ընթացակարգերին, առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներմուծմանը, լոգիստիկ հնարավորությունների և կապիտալի շուկայի զարգացմանը, արտասահմանյան շուկաներում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանն ու առաջմղմանը և այդ համատեքստում միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին հայ արտադրողների մասնակցությանը։

Նախարարը ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը և աջակցության ողջ գործիքակազմը, որից հետո պատասխանել է հարցերի, լսել գործարարների բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները հնարավոր լուծումների վերաբերյալ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31