Կանադացի ճանաչված նկարիչ, դիզայներ Պատրիս Վերմետը, որն առավել հայտնի է C. R. A. Z. Y. ֆիլմերի համար արած իր աշխատանքներով, ինչի համար ժամանակին ստացել է Genie Award մրցանակ՝ լավագույն գեղարվեստական ռեժիսուրա եւ ստեղծագործությունների դիզայն անվանակարգում, ինչպես նաեւ Jutra Award մրցանակով՝ շնորհված կրկին գեղարվեստական ռեժիսուրայի համար, նաեւ «Օսկարի » է արժանացել արտադրական դիզայն անվանակարգում՝ «Դյունա-2»-ի համար:
Այս տարվա «Օսկարի» 97-րդ արարողության ժամանակ Վերմետը կարմիր գորգի վրա քայլելիս ներկայացել է հնագույն Bixlers ապրանքանիշի ադամանդակուռ կրծքազարդով եւ ճարմանդներով: Այս մասին տեղեկանում ենք Ֆորբսից: Հավաքածուն կրում է Epic Sands Custom Brooch and Cufflinks անվանումը:
Forbes-ի փոխանցմամբ, ներշնչված լինելով Վերմետի հայաստանյան շրջագայություններից ու հայկական ճարտարապետությունից՝ նրա փոխանցած հուշերից, Bixlers-ի գործադիր տնօրեն Սփորնը զարդերը ստեղծելիս օգտագործել է Հյուսիսային Ամերիկայի ոսկերչության մեջ հազվադեպ հանդիպող զարդերի էմալապատման բացառիկ տեխնիկան:
Ձեռագործ զարդերի պատրաստմանը նրան օգնել է կանադաբնակ մեր հայրենակցուհի, զարդագործ Գայանե Ավետիսյանը, որը մասնագիտացած է հնագույն դեկորատիվ տեխնիկայի օգտագործման մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Գայանե Ավետիսյանը՝ Պատրիս Վերմետի հետ. Լուսանկարը՝ Bixlers-ի ֆեյսբուքյան էջից