Լրահոս
Օրվա լրահոսը

Մալիշկայում 4 հողամասի նկատմամբ Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել

Մարտ 06,2025 17:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականի մարտի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա բնակավայրում գտնվող՝ 7000 քմ (0,7 հա) ընդհանուր մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակությամբ 4 հողամասերի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը, որով անվավեր էր ճանաչել  Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող չորս հողամասերի՝ 2006-2007 թվականների աճուրդներն ու  վերականգնել էր դրանց նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31