Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության ավարտին մնացել է երկու տուր:
Տղաների պայքարում Հայաստանից լավագույն արդյունքն առայժմ ունեն ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը եւ միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը: Նրանք վաստակել են 6,0-ական միավոր եւ, համապատասխանաբար, զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 17-րդ եւ 22-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էմին Օհանյանը 5,5 միավորով 26-րդն է:
Աղջիկների մրցակցությունում Միլենա Գասպարյանը ունի 5,5 միավոր եւ ընթանում է 27-րդ տեղում, իսկ Անի Ավետիսյանը 4,5 միավորով հանգրվանել է 48-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ