ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին
Հաղորդում ներկայացնող անձ` Զարուհի Համազասպի Փոստանջյան
Կոռուպցիոն հանցանքների մասին հաղորդում
Հանցանքի փաստական հանգամանքները
Կարդացեք նաև
Հանցանքի կատարումն իր մեջ պարունակում է հակակոռուպցիոն կոմիտեի իրավասությունների ներքո նախաքննություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքներ:
Այսպես.
Երևանի քաղաքապետարանն ի դեմս քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձ` Տիգրան Ավինյանի, 14.11.2024 թվականին, Երևան քաղաք, Արաբկիր վարչական շրջան, Նաիրի Զարյան 11-13 փողոցի հասցեում գտնվող նախկինում որպես այգի ծառայող` կանաչ տարածք հանդիսացող հողի վերաբերյալ «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությանը բազմաբնակարան` բարձրահարկ շենք կառուցելու համար տրամադրել է թիվ 01150-02-1985-24 շինարարության թույլտվությունը և հաստատված նախագծային փաստաթղթերը։ Այս փաստաթղթերը տրամադրվել են կոպիտ քաղաքաշինական նորմերի խախտումներով, որպիսիք` քաղաքաշինական նորմերի խախտումներով շինարարության իրականացումը հանգեցրել է աղետի:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին ևս 4 անձ էր ձերբակալվել՝ այդ թվում Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։ Բոլորն էլ կալանավորվել են։ Արսեն Կարոյանը ձերբակալվել է այս գործի շրջանակում։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունը (այսուհետ` պետական քաղաքականություն) ճանապարհային երթևեկության կանոնակարգման, անվտանգության ապահովման համար պայմաններ և երաշխիքներ ստեղծելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրականացրած սոցիալական, տնտեսական, քաղաքական, կազմակերպչական, իրավական և այլ միջոցառումների համակարգ է:
- Պետական քաղաքականությունն իրականացվում է սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերով սահմանված կարգով:
Հոդված 5. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները |
- Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
ա) երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության գերակայությունը տնտեսավարման գործունեության արդյունքների նկատմամբ.
բ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ժամանակ քաղաքացիների, հասարակության և պետության իրավունքների ու օրինական շահերի հաշվեկշռվածության ապահովումը.
գ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության նկատմամբ ծրագրային-նպատակային մոտեցումը.
դ) ճանապարհային երթևեկության իրականացման միասնական կարգի սահմանումը:
- Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով կիրառվող միջոցները պետք է համապատասխանեն իրադրությանը, լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Հոդված 6. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`
ա) ճանապարհային երթևեկության կազմակերպումը.
բ) տրանսպորտային համակարգի գործունեության պետական կարգավորումն ու կառավարումը.
գ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհներին երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը.
դ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության սահմանումը.
ե) ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, դրանց ծանրության աստիճանի և հետևանքների նվազեցման նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ անձանց գործունեության համակարգումը.
զ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումների նյութական և ֆինանսական ապահովումը.
է) տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստումը և քաղաքացիների` ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների ու պահանջների ուսուցումը.
ը) ճանապարհային երթևեկության անվտանգության բժշկական ապահովման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը.
թ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ պետական վերահսկողության սահմանումը և իրականացումը.
ժ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի, ճանապարհային երթևեկության կանոնների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումների նախականխումը, հայտնաբերումը (ներառյալ` տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով) և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկումը.
ժա) տրանսպորտային միջոցների և քաղաքացիների ապահովագրման ոլորտում սոցիալական ուղղվածության քաղաքականության իրականացումը:
Հոդված 8. | Ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառման կազմակերպումը |
- Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառում:
Այդպիսի ցուցանիշներ են համարվում ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով տուժած անձանց, վնասված տրանսպորտային միջոցների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտողների, ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների և հանցագործությունների քանակը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը և դրա ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունքներն արտացոլող այլ ցուցանիշներ:
- Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
- Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց (զոհվածների և վիրավորների) հաշվառումն իրականացնում են բժշկական կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
- Ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի, իսկ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության բնագավառում կատարված իրավախախտումների հաշվառումը` պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամաններով սահմանված կարգով:
(8-րդ հոդ. փոփ. 21.02.07 ՀՕ-72-Ն, 16.12.22 ՀՕ-476-Ն օրենքներ)
Հոդված 9. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները |
ԻՐՏԵԿ | 9-րդ հոդվածի «ժը» և «իե» կետերն ուժը կորցնելու են Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության լուծարման օրվանից` 16.12.22 ՀՕ-476-Ն օրենք: |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) իրականացնում է պետական քաղաքականությունը և կրում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պատասխանատվությունը.
բ) հաստատում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերը, ինչպես նաև դրանք կատարողների ներկայացրած հաշվետվությունները.
գ) հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները.
ժզ) սահմանում է ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման, պահպանման և ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման նախագծերը, ինչպես նաև ճանապարհային աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության կազմակերպման սխեմաները ոստիկանության հետ համաձայնեցնելու կարգը.
ժթ) սահմանում է ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը.
ի) սահմանում է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները.
իե.4) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և ոստիկանության միջև օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման կարգը.
իէ) սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը և տրման կարգը:
Հոդված 11. | Ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման և պահպանման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները |
- Ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը, վերանորոգումն ու պահպանումն իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները` օրենքով իրենց տրված իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով նման իրավասություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ներառյալ` ճանապարհների սեփականատերերը:
- Արգելվում է ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծման, կառուցման, վերակառուցման, վերանորոգման և պահպանման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության վրա բացասաբար ազդող ինժեներական լուծումների հաշվին կապիտալ ծախսերի նվազեցումը:
Հոդված 21. | Ճանապարհի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու անձանց պարտականությունները |
- Ճանապարհի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար և այլ անձինք պարտավոր են`
ա) ճանապարհը և դրա ինժեներական կառույցները պահպանել երթևեկության համար անվտանգ վիճակում` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջները.
բ) անհապաղ միջոցներ ձեռնարկել` վերացնելու ճանապարհային երթևեկության անվտանգությանը սպառնացող խոչընդոտը` անհրաժեշտության դեպքում ճանապարհի տվյալ հատվածում ժամանակավորապես սահմանափակելով կամ արգելելով ճանապարհային երթևեկությունը.
Հոդված 31. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական հսկողությունը և վերահսկողությունը |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական հսկողությունը և վերահսկողությունն իրականացնում են օրենքով սահմանված կարգով դրա համար լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
Հոդված 32. | Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առանձին գործունեության ձևերի համաձայնեցումը |
- Իրավասու մարմինները, կազմակերպությունները և անձինք ոստիկանության համաձայնությամբ կարող են իրականացնել`
ա) անմիջապես ճանապարհի վրա և դրա մոտ` դեպի ճանապարհ մուտք և ելք ունեցող կրպակների, գովազդային վահանակների և այլնի տեղադրումը.
բ) ծանրաքաշ, մեծ եզրաչափերով, ինչպես նաև վտանգավոր բեռի և չվնասազերծված տարայի փոխադրումը.
գ) ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող, ինչպես նաև ավտոգնացքի կազմում երկու և ավելի կցորդների հետ միասին շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
դ) տրանսպորտային միջոցի վերասարքավորումը և դրա կառուցվածքի փոփոխությունը.
ե) տրանսպորտային միջոցների արտադրությունը` նախագծման, փորձարկման և արտադրման փուլերում:
- Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերից բացի, համապատասխան պաշտոնատար անձինք ոստիկանության և այլ իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնում են նաև`
ա) ճանապարհային երթևեկության կազմակերպման և տեխնիկական միջոցների տեղադրման նախագծերը.
բ) ճանապարհի և դրա ինժեներական կառույցների շինարարության, վերակառուցման և վերանորոգման նախագծերը.
գ) ճանապարհային երթևեկությանը խոչընդոտող ցանկացած աշխատանքի կատարման ծրագրերը և (կամ) նախագծերը.
դ) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի դասավորությունը երթուղիներում և այդ երթուղիները.
ե) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասնագետների, վարորդ-հրահանգիչների և վարորդների պատրաստման ուսումնական ծրագրերը.
զ) այն ճանապարհների ցանկը, որտեղ թույլատրվում է ուսումնական վարումը.
է) ճանապարհի վրա հանրային, մարզական և այլ միջոցառումների անցկացումը:
- Սույն հոդվածի երկրորդ մասի «է» կետում նշված միջոցառումների անցկացման թույլտվություն տալու դեպքում այն տվող մարմինը պարտավոր է այդ մասին տեղեկացնել ոստիկանությանը:
(32-րդ հոդ. փոփ. 21.02.07 ՀՕ-72-Ն, 15.11.10 ՀՕ-171-Ն, 14.04.11 ՀՕ-99-Ն օրենքներ)
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն