Կառավարության այսօրվա նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձավ հայ գերիների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Մասնավորապես, անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանի հայտարարություններին, Փաշինյանն ասել էր, որ վարչապետը միայն մեկ անձի շահերի վրա չի կենտրոնանում։
«Ես քաղաքական գործիչների հայտարարություններ չեմ մեկնաբանում, խոսեմ մարդու իրավունքների հետ կապված խնդրի վերաբերյալ։ Քանի որ մենք ունենք անձանց խումբ, որոնք ապօրինի առումով ազատությունից զրկված են նշված պետությունից, գաղափարն այն է, որ միանշանակ, բոլորի իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթ լինի։ Իհարկե, մտահոգությունները շատ-շատ են՝ սկսած խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի վատ ձեւերի հնարավոր իրավիճակներով եւ այլն։ Ես ինքս բազմիցս նշել եմ, որ չի կարելի պատկերացնել անկախ եւ անկողմնակալ դատավարություն Ադրբեջանում էթնիկ հայերի վերաբերյալ»,- ասաց ՄԻՊ-ը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ