Կառավարությունն այսօրվա նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձավ տեղեկությանը, որ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը հրաժարվել է հանդիպել իրեն այցելած Անահիտ Մանասյանի հետ։
«Անկեղծ ասած՝ երբ իմ աշխատակազմն ինձ տեղեկացրեց մամուլում տարածված այդ տեղեկատվության մասին, շատ տարակուսած էի, որովհետեւ ընդհանրապես նման իրավիճակ չի եղել։ Եվ նույնիսկ նման քննարկում չի եղել Ազատության հրապարակում, երբ այցելել ենք հրապարակ՝ իրավիճակին ծանոթանալու։ Ինչպես ցանկացած հաստատություն գնալիս՝ աշխատակազմը հետաքրքրվում է, թե արդյոք այդ պահին հնարավո՞ր է զրուցել անձանց հետ, մեզ տեղեկացրել են, որ այս պահին տիկին Թանդիլյանը քնած է։ Եվ մյուս գործընկերը, որը որպես բժիշկ ներկայացավ, նշել է՝ բացի նրանից, որ քնած է, նաեւ թույլ է հաղորդակցության համար։ Դրա համար մենք նույնիսկ փորձ չենք արել որեւէ կերպ հաղորդակցություն ունենալու։ Պարզապես հենց տեղում հետաքրքրվել ենք իրավիճակով»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ