Համագյուղացուն մարմնական վնասվածքներ պատճառած 18-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Մարտի 6-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «մեջքի կտրած-ծակած, արնահոսող բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծ Մասրիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ։
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել։ 28-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է տան բակում սայթաքելու և երկաթների վրա ընկնելու հետևանքով:
Վարդենիսի համայնքային ոստիկանների և Գեղարքունիքի մարզային վարչության քրեական ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 5-ին, ժամը 23-ին, 46-ամյա հայրը և 18-ամյա որդին իրենց տան մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծել են 28-ամյա համագյուղացուն, այդ ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը խոհանոցային դանակով հարվածել է նրան:
18-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Կարդացեք նաև
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն