Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Վաշինգտոնում

Մարտ 06,2025 14:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 4-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին ամերիկյան կողմից մասնակցում էր Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդին։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան փոխդեսպան Արմեն Տեփանյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հրայր Գեղամյանը։

Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդները, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը և եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները։

Միջոցառմանը հետևեց հյուրերի համար կազմակերպված ընդունելություն։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31