Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկի անունից են ներկայանում, կեղծ հղումներ են ուղարկում, խաբում են կրիպտոներդրումներով. ԿԲ-ի ներկայացուցիչը՝ ֆինանսական խարդախությունների մասին

Մարտ 06,2025 14:14

«Ֆինանսական համակարգում խարդախությունների ճնշող մեծամասնությունն այն դեպքերն են, երբ զեղծարարները ինչ-որ ճանապարհներով սպառողների վստահությունը չարաշահելու միջոցով կարողացել են տիրապետել նրանց անձնական տվյալներին»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Կենտրոնական բանկի զեղծարարության կանխարգելման բաժնի պետ Մարիամ Թովմասյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում ֆինանսական համակարգում գրանցված ու արդեն հայտնի դեպքերը հետեւյալ բնույթի են. «Սպառողներին հղումներ են ուղարկում, սպառողները մուտք են գործում այդ հղումներով՝ լավ չգիտակցելով, թե որտեղից է հղումն ուղարկված, այնտեղ լրացնում են իրենց անձնական տվյալները:

Հաճախ զեղծարարները ներկայանում են ֆինանսական հաստատությունների անվամբ: Դեպքեր ունենք, երբ զանգում եւ բանկի անունից են ներկայանում, օրինակ` ասում են՝ ձեր անունով վարկ է ձեւակերպվել, եւ որպեսզի կարողանանք այդ վարկը չեղարկել, պետք է մուտք գործեք հղումով, որը բնականաբար կեղծ է, եւ լրացնեք ձեր մոբայլ հավելվածի մուտքանունը, գաղտնաբառը, հետո անվտանգության կոդերն են ստանում, ասում են՝ դա էլ պետք է լրացնեք, որպեսզի չեղարկենք այդ վարկը: Այսպիսով տրամադրելով իրենց տվյալները՝ սպառողները դառնում են խարդախության զոհ»:

Մարիամ Թովմասյանը հավելեց, որ հաճախ ներկայանում են որպես այլ երկրի քաղաքացի ու ասում են, որ ժառանգություն ունեք, փոխանցումներ պետք է կատարվեն. «Ցավոք, շատ են դեպքերը, երբ վստահությունը չարաշահելու արդյունքում կարողանում են գումարներ կորզել սպառողներից: Նաեւ կրիպտոներդրումների առաջարկներով են խաբում մարդկանց»:

Մանրամասն՝ տեսանյութում ավելի ուշ:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31