Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնչող ցանկացած մեկնաբանություն ուղիղ կապ ունի տեղի ունեցող գործընթացների, որոշ պայմանավորվածությունների հետ»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Բաքվում գտնվող հայ գերիների մասին

Մարտ 06,2025 14:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը չի ցանկանում հեռակա բանավեճի մեջ մտնել Ռուբեն Վարդանյանի փաստաբանի հետ եւ մեկնաբանել նրա դիտանկյունները․ այս մասին այսօր նա հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։

Իսկ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը գրառում էր արել, որ առաջին անգամն է առնչվում պետության հետ՝ ի դեմս ՀՀ-ի, որը պարզապես անգործության է մատնված՝ Բաքվու գերեւարված իր քաղաքացիների հարցում։

ՔՊ-ական պատգամավորը հիշեցնում է, երեկ թե վարչապետը, թե ԱԳ նախարարը պատասխանել են գերիներին ետ բերելուն վերաբերող հարցերի:

Ըստ Սարգիս Խանդանյանի, Ադրբեջանի կողմից դատավարությունների նման հրապարակայնացումը մեր զգացմունքների վրա ազդելու նպատակ է հետապնդում․ «Գայթակղությունը շատ մեծ է այս թեմայով լուրջ հայտարարություններ անելու եւ ազդեցիկ խոսքեր ասելու, բայց պետք է գնահատել, թե այդ խոսքերը որքանով են Բաքվում պահվող գերիների՝ Հայաստան վերադարձին օգուտ տալու, որքանով՝ վնաս»։

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց՝ թեման շատ զգայուն է. «Եվ այստեղից հնչող ցանկացած մեկնաբանություն ուղիղ կապ ունի տեղի ունեցող գործընթացների, որոշ պայմանավորվածությունների հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31