Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ազատվեց Եղիշե Կիրակոսյանը․ ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը կապ չի տեսնում Ադրբեջանի հետ հարաբերությունների մասով

Մարտ 06,2025 13:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատվելու վերաբերյալ կարող եմ մեկնաբանել այնքանով, որքանով մեկնաբանել է վարչապետի աշխատակազմը․ այն է, որ սեփական դիմումի համաձայն է պարոն Կիրակոսյանն ազատվել եւ սա ամիսների քննարկման արդյունքում է։ Ես հավելյալ տեղեկատվության չեմ տիրապետում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ սեփական դիմումի համաձայն, ազատվելու է պաշտոնից։ Ըստ տեղեկությունների, պատճառն այն է, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են միջազգային ատյաններից ետ կանչել միմյանց նկատմամբ հայցերը։

Ի դեպ, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության դեպքում, Հայաստանի համար ընդունելի է միմյանց նկատմամբ հայցերը ետ կանչելը։ Եղիշե Կիրակոսյանն էլ քանիցս հայտարարել էր, որ երկու երկրների միջեւ խաղաղության հաստատմանն այդ հայցերը եւ դրանց հետապնդելը, խոչընդոտ չէ։

Սարգիս Խանդանյանը չցանկացավ այս հարցերն իրար հետ կապել, քանի որ համոզված է՝ նման բան չկա, իսկ եթե հետագայում Եղիշե Կիրակոսյանը հաստատի այդ տեսակետը, իր համար էլ հետաքրքիր կլինի։

Իսկ խաղաղության պայմանագրի վերջին՝ 12-րդ խմբագրմանը վերաբերվող հարցին, որն Ադրբեջանն ուղարկել է, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց, որ ինչպես հայտարարվել է՝ երկու հարցերի վերաբերյալ անհամաձայնություններ կան, դրանք քննարկվում են, առաջիկայում Հայաստանը կներկայացնի իր պատասխանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31