Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ինտերնետում հայտնվեց փողը, դրա հետեւից եկան ֆինանսական խաբեբաները. Արթուր Պապյան

Մարտ 06,2025 13:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք խոսում ենք կիբերհանցագործների մասին, բայց իրականում դեպքերի 90 տոկոսը ֆինանսական խարդախություններն են, չնայած դա արվում է էլեկտրոնային տարբեր միջոցներով: Շատ տարածված ներդրումային բուրգերի սխեմաները տեսել ենք դեռեւս 90-ականներից: Դա նորություն չէ, ուղղակի հանցագործները դա քողարկում են մոդայիկ կրիպտոբառերով եւ այլնով, բայց, ըստ էության, գործ ունենք նույն երեւույթի հետ, ինչը որ տեսել ենք տարիներ շարունակ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, «CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանը:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետի խոսքով, որի թիմը զբաղվում է գրանցված միջադեպերից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելով, Հայաստանում կիբերհանցագործությունների թվի աճ է նկատվում. «Հայաստանում վերջին 1-2 տարիների ընթացքում շեշտակիորեն աճել են տարբեր տիպի ներդրումային խարդախությունները, ռոմանտիկ խարդախությունները, երբ սահմանի այն կողմից դիմում են Հայաստանի որեւէ քաղաքացու՝ արի ամուսնանանք, շփվենք, հետո ինչ-որ պահի դա վերաճում է խարդախության սխեմայի, տեսնում ենք ֆիշինգային խարդախություններ: Վերջիններս 2022 թվականից, երբ Հայաստան եկան միգրանտներ Ռուսաստանից, Ուկրաինայից, իրենց հետ բերեցին հերթական ալիքը:

Նաեւ տեսնում ենք, որ մարդիկ ավելի պատրաստակամ են դարձել էլեկտրոնային վճարամիջոցներն ինտերնետով օգտագործել, որը կապում ենք Հայաստանում առցանց խանութների մշակույթի տարածման հետ: Այսինքն, երբ ինտերնետում հայտնվեց փող, դրա հետեւից եկան ֆինանսական խաբեբաները»:

Ամփոփելով խոսքը՝ Արթուր Պապյանը կրկին ընդգծեց. «Վերջին մեկ-երկու տարում տեսնում ենք ֆինանսական ներդրումային խաբեությունների կտրուկ աճ, ֆիշինգային երեւույթներ՝ այդ թվում ռոմանտիկ քողերի տակ, կամ խաբեություններ ՝ «ինձ Իսպանիայում թալանել են, արագ փող ուղարկիր, կգամ, կտամ կարգի», տեսնում ենք իմ նշած առեւտրային գործարքների մեջ խաբելու պահը, երբ առաջարկում են վճարում անել ու կորզում են տվյալներ, տեսնում ենք ընդհանուր դինամիկան ու դրա հետ միասին՝ առցանց էլեկտրոնային միջոցների շրջանառությունը»:

 

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31