Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների միջեւ խզում չկա․ խորհրդարանական ճեպազրույցներում այսօր հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջեւ խզման առկայության մասին հարցին։
«Բացարձակ, խզում չկա։ Պարզվեց, որ նախագահ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, ովքեր 7 տարի է՝ տիրաժավորում էին այն ստերի կծիկը, որը ձեռնտու է բացառապես Նիկոլ Փաշինյանին։ Պարզվեց, որ նախագահ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, ովքեր դա տիրաժավորում են, ու պարզվեց, որ այդ մարդկանցից մեկը նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է»,-ասաց Հայկ Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ ՀՀԿ-ն ամեն ինչ կանի անկախ, հզոր Հայաստան եւ անկախ ու անվտանգ Արցախ ունենալու համար. «Թե այդ ընթացքում ով մեզ կօգնի, իսկ ով՝ կխանգարի, իրենց կդատի պատմությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ