Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ աշխարհի աչքի առաջ հայ գերիներին, Ռուբեն Վարդանյանին խոշտանգումներով տանում են մահվան, բայց սրանք լռում են. Ժաննա Ալեքսանյան

Մարտ 06,2025 13:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունների չենք խոսում, որ չվնասենք հայտարարություններն այս իրավիճակում կեղծ են և դեռ օգնելու շանս կա, ինչը չեն անում։

Իսկ թող չհանձնվեր, չգերեվարվեր, չհավատային ռուսներին, մեղադրանքները ոչ մի կերպ չեն օգնում Ռուբեն Վարդանյանին, միայն վնասում են, իրենց վրայից մեղքը գցելու հերթական փորձ։ «Մի վնասիր»-ի մասին Նիկոլ Փաշինյանը չէր մտածում, երբ հրապարակայնորեն Ռուբեն Վարդանյանի մասին ասում էր․ «պետք է պարզել ով է նրան ուղարկել և որտեղից է եկել»։

Հիմա էլ վնասելու տեղ չկա, ամբողջ աշխարհի աչքի առաջ հայ գերիներին, Ռուբեն Վարդանյանին խոշտանգումներով տանում են մահվան, բայց սրանք լռում են, չեն միջամտում։

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը թվարկել է միջազգայնորեն ճանաչված բազմաթիվ ուղիներ, որոնցով կարելի փոխել իրավիճակը, բայց սրանք չեն անում։ Անձնական շահ և ուրիշ ոչինչ: Ինչ-որ բան փոխելու շանս ունենաս ու չանես, սա նույն դահիճի հոգեբանությունն է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31