Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց, ըստ որի՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում մոտ 3 հա մակերեսով հողամասը նվիրաբերվեց Ծաղկաձոր համայնքին՝ վարչական շենք, թատրոնի շենք, ավտոկայանատեղի եւ քաղաքային զբոսայգի կառուցելու նպատակով։ Նախատեսվում է մինչեւ 2029 թվականի ավարտը նվիրաբերվող հատվածում Ծաղկաձոր համայնքի միջոցներով իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք, ըստ էության, Ծաղկաձորում 3 հա տարածք փրկում ենք կոմերցիոն ներդրման տրամաբանությունից եւ հանրային ներդրում ենք ապահովում, որ զբոսայգի լինի, թատրոն լինի եւ համայնքի վարչակազմի շենք։ Այս ներդրումը շատ կարեւոր եմ համարում Ծաղկաձորի հետագա զարգացման առումով, որովհետեւ որոշակի խնդիրներ ենք մենք արդեն տեսնում Ծաղկաձորում։
Նախկինում, երբ Ծաղկաձորն իր ձեւի մեջ այլընտրանք չուներ, տրամաբանությունն այն էր, որ այլընտրանք չկա, մենք մի փոքր այլ աչքով էինք նայում Ծաղկաձորին։ Բայց հիմա, երբ արդեն այլընտրանքը նոր-նոր սկսում է ի հայտ գալ, Ծաղկաձորում արդեն խնդիրներ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, Ապարան խոշորացված համայնքում լեռնադահուկային գոտին, որը ժամանակակից ներդրում է, այսօր արդեն նկատելի է, որ այդ ֆոնին Ծաղկաձորում կան խնդիրներ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ