Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն իր ելույթներով ցույց է տալիս մեր արտաքին գերատեսչության աշխատանքի սնանկությունը. դեսպան Ձյունիկ Աղաջանյան. «Հրապարակ»

Մարտ 06,2025 11:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակը» զրուցել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ:

– Նիկոլ Փաշինյանը Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ մենք պետք է կարողանանք ինքներս մեզ հարցեր տալ, որոնք հաճելի չեն լինի մեզ համար: Նրա կարծիքով` հաճելի հարցեր տալը շատ հեշտ ու անիմաստ գործ է, սակայն դժվար հարցեր տալով` ինքներս մեզ կարողանում ենք ճանաչել, քանի որ դա օգտակար է: Եվ ակնարկ կա նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ, որ մենք դեռ 1988-ին ենք սխալվել` Արցախն ազատագրելով, եւ պետք է այսօր հասկանանք, թե ինչու ենք սխալվել:

– Նման արտահայտություններ անողը, տվյալ պարագայում` վարչապետը, ցույց է տալիս իր բացարձակ անտեղյակությունը դիվանագիտության մասին եւ հատկապես անկախության շրջանում դիվանագիտական կորպուսի աշխատանքի եւ ձեռքբերումների առումով: Փաշինյանի այս հայտարարությունները լսելով, տպավորություն եմ ստանում, թե նա նոր հեծանիվ է հորինել, սակայն դիվանագիտական աշխատանքների տասնամյակների հայաստանյան փորձը մշտապես ամենատարբեր սցենարներն է քննարկել, ամենատխուր ավարտների կանխատեսումներով, եւ, ըստ այդմ` որոշումներ ենք կայացրել եւ առաջնորդվել հենց դրանցով: Նիկոլ Փաշինյանն իր ելույթներով ցույց է տալիս մեր արտաքին գերատեսչության աշխատանքի սնանկությունը: Որ տվյալ գերատեսչության առկա փորձառությունը եւ կարողությունները իշխող խմբակի կողմից կա՛մ չեն օգտագործվում, կա՛մ անտեսվում են, կա՛մ էլ ընդհանրապես լռության են մատնվում այն խնդիրները, սպառնալիքները, որոնց մասին պարբերաբար խոսվում է: Այս մարդը փորձում է հեծանիվ հորինել մի տեղ, որտեղ վաղուց հեծանվային մրցավազքեր են տեղի ունենում եւ հաջողություններ արձանագրում: Նա փորձում է ամեն ինչ ջնջել եւ իր հայտնաբերած երեւույթները վերագրել ողջ պետությանն ու հանրությանը, ինչը ոչ մի աղերս չունի իրականության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31