Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսախցիկի առջեւ կհարցնեն՝ «օրենքով գո՞ղ» եք, եթե մարդը պատասխանեց՝ «այո», կկալանավորվի. օրենքում փոփոխություններ են պատրաստում․ «Ժողովուրդ»

Մարտ 06,2025 11:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ 2020 թվականի սեպտեմբերին ընդունված օրենքով փորձում էր պայքարել քրեական կարգավիճակ ստանալու, տալու եւ պահպանելու դեմ, հիմա՝ 5 տարի անց, հասկացել է, որ Ռուստամ Բադասյանի բերած օրինագիծը ձախողեց քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։ Փետրվարի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց, որ գործող օրենքում փոփոխություններ են պատրաստում, որպեսզի քրեական բարձր աստիճանակարգ ունենալու կարգավիճակի գոյությունը եւ ունենալը դառնա քրեական հանցագործություն։
«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ականները բացատրեցին, որ Կառավարությունը փորձում է գնալ հարեւան Վրաստանի օրինակով. կձերբակալեն այսպես ասած «օրենքով գողերին», տեսախցիկի առջեւ հարց կտան. «Դուք «օրենքով գո՞ղ» եք, կամ քրեական աստիճանակարգում բարձր դիրք ունե՞ք, թե՞ ոչ»։ Եթե մարդը պատասխանեց` «այո», ուրեմն կկալանավորվի, եթե «ոչ»՝ ազատ կարձակեն։ Բայց «ոչ» պատասխանն էլ իր խնդիրներն է առաջացնելու, քանի որ «օրենքով գողը», ըստ լեգենդների, չի կարող չխոստովանել իր կարգավիճակի մասին. նա կհեղինակազրկվի։
Ինչ կտա այս փոփոխությունների ընդունումը` բարդ է ասել, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է հարցը ձեւակերպեն, որ քրեական աշխարհի ներկայացուցիչը մանեւրելու տեղ չունենա։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31