ԱԺ հանրապետական պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «2018թ. հեղափոխության օրերին հրապարակում կային Ռոբերտ Քոչարյանի բազմաթիվ կողմնակիցներ, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ «Հայաստան» դաշինքի ներկա պատգամավորները: Ես ունեմ սքրինշոթերը»:
«ՉԻ». Որ Քոչարյանի բազմաթիվ կողմնակիցներ 2018-ին աջակցել են Նիկոլ Փաշինյանին, դա մենք գիտենք: Դա դեռ ոչինչ:
Բայց 2018-ից վեց տարի է անցել, հեղափոխությանը աջակցած տասնյակ հազարավոր քաղաքացիներ երես են թեքել իշխանություններից, անիծում են Փաշինյանի եկած օրը, իսկ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է թև ու թիկունք լինել Փաշինյանին:
Չէ, հրապարակավ քննադատում է, իրար հասցեի լիքը բաներ են ասում, բայց իրականում Քոչարյանն ինչ անում է, անում է իշխանությունների շահերից ելնելով: Ջրաղացին տոննաներով ջուր է լցնում, մյուս ընդդիմադիրների վրա էլ է հարձակվում, ոնց որ հիմա անում է ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեպքում:
Կարդացեք նաև
Այնտեղ Պուտինն է պոպկորնը վերցրած հետևում Թրամփ-Զելենսկի կռիվներին, այստեղ էլ Նիկոլն է նայում, թե ոնց է Քոչարյանն իր գործի մի մասն անում:
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից: