Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ղեկավարը տարածքային նկրտումներ է արտահայտում Սյունիքի նկատմամբ։ Նորությունն այն է, որ այս անգամ նման տեքստ հնչում է Անկարայից. Տաթեւ Հայրապետյան

Մարտ 06,2025 10:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երեկ Ալիևը այցով Անկարայում էր։ Այցի շրջանակներում տեսակապի ձևաչափով անցկացվել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությունը, որին մասնակցում էին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները։ Հենց այդ արարողության շրջանակներում էր Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ խոսել էր ՀՀ-ի հանդեպ իր տարածքային հավակնությունների մասին՝ ասելով․

«Ինչպես գիտեք, Նախիջևանը հնագույն ադրբեջանական հող է։ Սակայն ավելի քան մեկ դար այն անջատված է Ադրբեջանի հիմնական մասից։ Սրա պատճառն այն է, որ 1920 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության անկումից հինգ ամիս անց խորհրդային կառավարությունը Արևմտյան Զանգեզուրն անջատեց Ադրբեջանից և միացրեց Հայաստանին։ Այսպիսով, խզվեց ցամաքային կապը Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև։ Ավելի քան մեկ դար շարունակվող այս անարդարությունը խիստ բացասաբար է անդրադարձել Նախիջևանում ապրող մեր հայրենակիցների կյանքի վրա։ Մասնավորապես, Ղարաբաղյան առաջին պատերազմը սկսվելուն պես Հայաստանը օկուպացրեց Ղարաբաղը՝ միաժամանակ շրջափակելով Նախիջևանը։ Նրանց ծրագրերը ներառում էին նաև Նախիջևանի գրավումը։ Բայց այն ժամանակ հայրս՝ Հեյդար Ալիևը, որպես Նախիջևանի ղեկավար, դա թույլ չտվեց․․․»։

Այն, որ Ալիևը կեղծում է պատմությունը, նորություն չէ։ Մեկն ասի Նախիջևանը, եթե «հնագույն ադրբեջանական հող» լիներ, Ջուղայի խաչքարերն ու ողջ հայկական քրիստոնեական ժառանգությունը ինչո՞ւ հողին հավասարեցրիք։

Նորություն չէ նաև այն, որ Ադրբեջանի ղեկավարը տարածքային նկրտումներ է արտահայտում Սյունիքի նկատմամբ։ Բայց նորությունն այն է, որ այս անգամ նման տեքստ հնչում է Անկարայից։

Ինչու՞ եմ սա շեշտում, որովհետև ՀՀ իշխանությունները, որոնք անդադար իրենց քայլերով փորձում են շահել Էրդողանի սիրտը, Արարատ սարի թեմայով, Ցեղասպանության, Սահմանադրության և այլ, դեռ մի բան էլ ասում են, թե իբր Ադրբեջանը պատանդ է վերցրել հայ-թուրքական հարաբերությունները, չեն ուզում կամ ամեն ջանք գործադրում են չտեսնելու ցավալի, բայց շատ պարզ իրականությունը՝ Ալիևին թև տվողն ու աջակցողը նախ և առաջ Էրդողանն է։ Ուստի մեր շահերը, ազգային արժեքները, ինքնության բաղադրիչները նսեմացնելու փոխարեն, ավելի լավ է ուղիղ աչքերով նայել իրականության մեջ, գնահատել այն, ու աշխատել դրան համահունչ, ոչ թե Էրդողանին խնդրել «քավոր» կանգնել սեփական իշխանության պահպանման համար։ Բայց դե խոսքը պետական շահով առաջնորդվողների մասին է, ոչ թե ներկայիս ղեկավարության։

 

Իսկ Իգդիր-Նախիջևան գազատարի թեմային դեռ կանդրադառնամ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31