Ուշադրություն դարձրեք՝ թեև Փաշինյանն ու Զելենսկին մարդկային տեսակով նույն արկածախնդիրներն են կամ «ազգակործան պատուհասները», բայց Հայաստանի վիճակն այսօր ավելի ծանր է, քան Ուկրաինայինը։
Նախ՝ որովհետև ԱՄՆ-ն ընդամենը որոշում կայացրեց դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային, ու 24 ժամ չանցած՝ Զելենսկին հայտարարեց, թե պատրաստ է ստորագրել համաձայնագիրը փաստացի ամերիկյան պայմաններով, մինչդեռ Ռուսաստանը ոչ միայն շատ վաղուց է դադարեցրել այսպես կոչված «ռազմական օգնությունը Հայաստանին», այլև անգամ գնված և նախապես վճարված սպառազինությունը չի մատակարարում ամբողջ ծավալով։
Երկրորդ՝ Ուկրաինան, որպես պահեստային աջակից, իր թիկունքում Եվրամիություն ուներ, որը լավից-վատից օգնում էր, մինչդեռ «մեր բաժին Եվրամիությունը» Թուրքիան է, որը ոչ թե մեզ է օգնում, այլ Ադրբեջանին։
Իսկ ամենատարօրինակը գիտե՞ք որն է։ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը համարում են, որ եթե Զելենսկին չի ցանկանում վերջնականապես ոչնչացնել Ուկրաինան՝ պիտի ընդունի Թրամփի թելադրած նվաստացուցիչ պայմանները, բայց այդ նույն ուժերը չեն համարձակվում խոսել Պուտինի՝ Հայաստանին թելադրած նույնքան նվաստացուցիչ պայմաններն ընդունելու թեմայով։ Ինչո՞ւ։ Որովհետև ինչպես Զելենսկին է «հանքային համաձայնագրի» ստորագրումից կարճ ժամանակ անց անխուսափելիորեն զրկվելու իշխանությունից, այնպես էլ Փաշինյանն է «ճանապարհային համաձայնագիրը» ստորագրելուց հետո կորցնելու իշխանությունը, հետևաբար՝ վտանգավոր թեմաներին անդրադառնալու կարիք չկա, չէ՞ որ առջևում այսպես թե այնպես նոր ընտրություններ են։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում