Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր խաչի փակվելուց հետո` Ադրբեջանում պահվող հայերի կյանքը հայտնվելու է անմիջական եւ իրական սպառնալիքների ներքո. Սիրանուշ Սահակյան. News.am

Մարտ 05,2025 23:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակում նախ թիրախավորում է հենց Բաքվում ապօրինաբար պահվող հայերին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

«Թեեւ Կարմիր խաչը մարդասիրական մանդատ է իրականացնում նաեւ ներպետական օրենսդրության շրջանակներում ձերբակալվածների, կալանավորվածների առնչությամբ, սակայն դրանք առավելապես բացառություն են եւ հիմնական գործունեությունը ուղղված է կոնֆլիկտում ներգրավված պետությունների քաղաքացիներին իրական աջակցություն տրամադրելուն:

Այս թիրախավորված մոտեցման շրջանակում Ադրբեջանը առավել ցավ ու տառապանք է փորձում պատճառել թե այնտեղ գտնվող հայ պատանդներին, եւ թե նրանց ընտանիքի անդամներին: Մենք նշել ենք, որ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմները հնարավորություն չունեն այցելել պատանդներին, միակ հնարավորությունը Կարմիր խաչի աշխատակիցներն էին իրենց սահմանափակ մանդատով: Ադրբեջանը ցանկանում է ամբողջական մեկուսացման ենթարկել հայ պատանդներին, այդ պայմաններում մեծանում են կամայականությունների ռիսկերը»,-ասաց նա:

Իրավապաշտպանը շեշտում է,որ եթե այս պահին կա բռնություններ, հոգեբանական տառապանքի դրսեւորումներ, սակայն կյանքի պաշտպանությունը ապահովված է, ապագայում Ադրբեջանում պահվող հայերի կյանքը հայտնվելու է անմիջական եւ իրական սպառնալիքների ներքո:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31