«Երբ Հայաստանը դադարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումով զբաղվել, նա ինքն իրեն զրկում է իր արտաքին քաղաքական զինանոցում եղած անվտանգային ամենաարդյունավետ գործիքներից մեկից:
ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությամբ ստեղծել էր աշխարհում տեղի ունեցող ցեղասպանական գործողությունների դեմ պայքարող երկրի իմիջ: Դրանով մեր կշիռը բարձրանում էր, ինչը հնարավորություն էր տալիս դիվանագիտական հարթակներում մանևրելու և մեր դիրքերն ամրապնդելու:
Թուրքիայի համար Հայաստանի հետ փակ սահմանը ավելի շատ քաղաքական շահ տվող գործոն է, քան բացը: Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք» ստանալուց հետո սահմանը չի բացվի:
Հայաստանի դեմ փակ սահմանը Թուրքիան բանեցնում է որպես յուրահատուկ խայծ, թե բաց սահմանը փրկություն է Հայաստանի համար: Որևէ հաշվարկ չկա՝ տնտեսապես կշահի Հայաստանը, թե ոչ:
Կարդացեք նաև
Ինչպես ասվում է Սուրբ Գրքում. «Դատեք ծառը նրա պտուղներով»: Նայեք ոչ թե ինչ են ասում Թուրքիան և Ադրբեջանը, այլ թե ինչ են անում: Իսկ այդ երկրները Հայաստանի հետ խաղաղության չեն պատրաստվում»:
Վարուժան Գեղամյան
Թուրքագետ