ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն, «Ազատությանը» հայտնել են կառավարության լրատվականից՝ նշելով, թե նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ:
Իրավաբան Արա Խզմալյանը գրում է.
«Չափազանց անհանգստացնող ու տխուր լուր… Եղիշեի նվիրված աշխատանքի շնորհիվ միջպետական հայցերը իրականություն դարձան, և բարձր մասնագիտական ու մարդկային որակները երաշխիք էին դրանց հետամուտ լինելուն: Այժմ մեծ մտավախություն ունեմ, որ հայցերից հրաժարվի գործադիրը, ինչը մեծագույն հարված կլինի երկրի ինքնիշխանությանը, ու էլ ավելի կսանձարձակի ադ-ին…»: