Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծվել է Հայաստան-Ժնև դիվանագիտական, մշակութային և տնտեսական համագործակցությունը խթանելու պատրաստակամությունը

Մարտ 05,2025 22:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ժնևի քաղաքապետ Քրիստինա Կիթսոսի և Ժնև Հանրապետության և կանտոնի պետական ​​խորհրդի նախագահ Նատալի Ֆոնտանեի հետ

Ս․թ․ մարտի 4-ին, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ժնևի քաղաքապետ Քրիստինա Կիթսոսի և Ժնև Հանրապետության և կանտոնի պետական ​​խորհրդի նախագահ Նատալի Ֆոնտանեի հետ։

Հանդիպմանը  զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ժնևի միջև համագործակցության խորացման և կապերի ամրապնդման ուղիները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Ժնև դիվանագիտական, մշակութային և տնտեսական համագործակցությունը խթանելու պատրաստակամությունը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ժնևի կանտոնին և Ժնև քաղաքին հայ ժողովրդի հետ համերաշխություն արտահայտող տարբեր նախաձեռնությունների, Լեռնային Ղարաբաղի փախստականներին ցուցաբերած մարդասիրական օժանդակության, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության և ազատ արձակման հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար։

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին դեսպան Հ․ Տոլմաջյանը գրառում է կատարել Ժնևի պատվավոր հյուրերի մատյանում։

 

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31