ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձավ հետաքննող լրագրողների բացահայտմանը, ըստ որի՝ «ԱՆԻՖ»-ի կողմից 1,5 մլրդ դրամ է տրվել մի կազմակերպության, որի բաժնետերերը գրանցված են օֆշորում եւ որի տնօրենը հանդիսանում է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին։
Աննա Գրիգորյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին․ «Հերոս հարկատուն գումարը վճարում է, Տիգրան Ավինյանը 1,5 մլրդ դրամ տանում տալիս է իր կնոջ ընկերուհուն, ով ուղղակի վատնում է այդ գումարը։ Հերոս հարկատուն սա սրանից ի՞նչ մեսիջ է ստանում։ Կոռուպցիա՞, չէ, ձեզ համար կոռուպցիան երեւի այլ պոզով-պոչով կենդանի է։ Կոռուպցիան ուրիշ ի՞նչ տեսք է ունենում»։
«Ով, ում, երբ, ինչու, ինչքան․ դրա համար Հայաստանում կան ինստիտուտներ, այդ ինստիտուտները թող պարզեն, ՀՀ-ում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ։ Կոռուպցիայի դեմ պայքարն ինձ համար եղել է ու շարունակում է մնալ առաջնահերթություն եւ չի դադարելու լինել առաջնահերթություն»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։
Աննա Գրիգորյանը հարց ուղղեց նաեւ «Ամուլսարի» ծրագրի մասին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ