Լրահոս
Օրվա լրահոսը

«Օսկանյանի առաջարկը գնահատում եմ անսթափ, սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, որ այդ մարդը երկար տարիներ վարել է բանակցություններ»․ Միրզոյան

Մարտ 05,2025 20:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, ովքեր այսօր ասում են՝ Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները։ Ես ջանքեր եմ գործադրում մեկնաբանություններ չանել կոնկրետ անձանց ու նրանց ասածների մասին, բայց այս դեպքում երեւի չեմ կարող չանել։ Իսկապես առաջարկը գնահատում եմ անսթափ, սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, որ այդ մոտեցմամբ մարդը երկար տարիներ պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները։ Հասկանում եմ, թե ինչու այդ բանակցությունները որեւէ արդյունք չենք տվել։ Միակ հույսս այն է, որ տարիներ առաջ սթափության աստիճանն ավելին է եղել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Օսկանյանը, անդրադառնալով Բաքվի բանտերում կտտանքների ենթարկվող հայ գերիների խնդրին, ասել էր․ «Իմ պահանջը այն է, որ ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անի այսօր, որ ինքը դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան»։

Ըստ Արարատ Միրզոյանի՝ Հայաստանը խստորեն շահագրգռված է խաղաղության բանակցությունները շարունակելու ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31