Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը պատասխանել է սոցկրեդիտից օգտվելու վերաբերյալ հարցերին

Մարտ 05,2025 20:30

Ազգային ժողովում ՀՀ կառավարության հարցուպատասխանի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթության ոլորտում սոցիալական կրեդիտից օգտվելու վերաբերյալ հարցին:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ նախարարության պաշտոնական կայքում բացված է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որտեղ տեղադրված են բոլոր ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների ցանկերը՝ ըստ մարզերի:

«Այն քաղաքացիները, որոնք ցանկանում են օգտվել այս համակարգից, նշյալ ցանկերից կարող են իրազեկվել, թե որ հաստատությունների ու կազմակերպությունների ծրագրերն են երաշխավորված, ըստ այդմ՝ թե որոնցից է հնարավոր օգտվել: Կրթական ծրագրերը ևս ներկայացված են նույն բաժնում՝ առանձին ենթաբաժնով՝ «Երաշխավորված կրթական ծրագրեր»: Այս պահին տեղադրված են արդեն իսկ երաշխավորված 110-ից ավելի ծրագրեր, որոնք թարմացվում են՝ նոր ծրագրերի երաշխավորմանը զուգընթաց: Նույն բաժնում տեղադրված են նաև ուղեցույց, հոլովակ և կոնտակտային հեռախոսահամարներ՝ համակարգին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով»,- ասել է նախարարը:

Հարցին, թե ինչպես դիմել երաշխավորման, նախարարը պատասխանել է. «Նշյալ բաժնում կա նաև ուղեցույց երաշխավորման դիմելու ընթացակարգերի վերաբերյալ: Հենց այսօր շրջանառվել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման կարգի վերանայված տարբերակը, որով առավել պարզ ընթացակարգ է նախատեսվում թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար»:

Ժաննա Անդրեասյանը կոչ է արել քաղաքացիներին այս փուլում ակտիվ լինել և երաշխավորման գործընթացը լավարկելու վերաբերյալ առաջարկներ ունենալու դեպքում ներկայացնել դրանք:

Նախարարի խոսքով` երաշխավորման ընթացակարգը պարզ է. պետք է դիմել ԿԳՄՍ նախարարություն, երեք օրվա ընթացքում ծրագիրը կուղարկվի փորձաքննության, ինչից հետո դրական եզրակացության դեպքում ծրագիրը կերաշխավորվի: «Ամբողջ գործընթացը պետք է տևի մեկ ամսից ոչ ավելի»,- հայտնել է նախարարը:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31