Լրահոս
Օրվա լրահոսը

«Նպատակ ունենք Ադրբեջանի ենթակառուցվածքներով կապվելու Կենտրոնական Ասիայի հետ»․ Արարատ Միրզոյան

Մարտ 05,2025 19:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀՀ-ն չի ստանձնել որեւէ պարտավորություն, ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների առաջարկների վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին։

«Մենք քանիցս ասել ենք՝ պատրաստ ենք օր առաջ բացել կամ մեր մասով նպաստել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Մենք հանդես ենք եկել խորը եւ շատ ընդգրկուն նախաձեռնությամբ՝ խաղաղության խաչմերուկով։ Եվ նաեւ այդ համատեքստում Ադրբեջանին էլ շատ կոնկրետ առաջարկներ ենք արել։ Այնպես որ, այստեղ ավելացնելու շատ բան չկա, հանրահայտ են մեր դիրքորոշումները։ Բայց ես ուրիշ բան կուզեի ասել՝ հարցը միայն Ադրբեջանի մասով չէ, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է, ներառում է մեր արեւմտյան հարեւանին, մենք Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը, մենք ինքներս նույն ապաշրջափական արդյունքում նպատակ ունենք նույն Ադրբեջանի ենթակառուցվածքներով կապվելու Կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի հետ։ Եվ այս խոսակցությունը մենք մեր բոլոր գործընկերների հետ շարունակելու ենք»,- հավելեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31