Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց է ստացվում, որ երբ հարցը վերաբերում է ձեր ուղղությամբ խնձոր նետածին, րոպեներ է տեւում մարդանց հայտնաբերելը եւ կալանավորելը»

Մարտ 05,2025 19:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցեց Նիկոլ Փաշինյանին․ «Ուզում եմ հիշեցնել 2022թ․ ողբերգական դեպքերից մեկը, երբ ձեր շարասյունը վրաերթի ենթարկեց  հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին։ Երեք տարի անց մենք ունենք անընդհատ ձգձվող դատավարություն, անհետացած ապացույցներ, ունենք մի իրավիճակ, երբ որեւէ մեկը պատասխանատվության չի կրել, անգամ աշխատանքից չեն ազատվեն այդ մարդիկ, բոլորն իրենց տեղում են, կարծես ոչինչ չի եղել։

Ու այս ֆոնին Սոնա Մնացականյանի հայրն արդեն սիրտանթոային խնդիրներ ունի, հորեղբայրը կաթված է ստացել։  Որեւէ մեկը կարո՞ղ է հոդբաշխ բացատրություն ներկայացնել՝ ո՞նց է ստացվում, որ երբ հարցը վերաբերում է որեւէ ՔՊ-ականի, ձեր ուղղությամբ խնձոր նետածին, րոպեներ է տեւում մարդանց հայտնաբերելը, սովորաբար կալանավորելը ու պատիժը։ Երբ հարցը վերաբերում է այսպիսի դեպքերին, երբ պատասխանատվությունը ձեզ է վերաբերվում, որեւէ հետեւանք դա չի ունենում։ Հովանավորչությունը, դատական գործերին միջամտությունը էլ ո՞նց է լինում, պոզով-պոչով է լինո՞ւմ»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Երբ դուք ասում էիք՝ մեր դեպքում դատական համակարգն ուրիշ կերպ է գործում, ԱԳ նախարարը հետեւից ասաց՝ լո՞ւրջ եք ասում, որովհետեւ իր մահափորձի գործով այսօր որեւէ մեկը դատապարտված չէ»։

Ըստ Փաշինյանի՝ իշխանության ներկայացուցիչները դատարաններում հայցեր են պարտվում։ «Գալիս ենք այստեղ, ասում եք՝ բռնապետություն է, դատական համակարգը մարիոնետային է, գնում ենք լուրերը կարդալու, տեսնում ենք՝ մեր խմբակցության պատգամավորը դատական գործընթացը պարտվել է։ Այդ ո՞նց է։ Դուք ինչո՞ւ եք ինձ ասում, մի կողմից գալիս ասում եք՝ դատական համակարգն անկախ պետք է լինի։ Դուք ունե՞ք որեւէ ապացույց, որ ես որեւէ միջամտությո՞ւն եմ արել գործին։ Ես ասում եմ՝ բացառված է, չի կարող դա լինել։ Եթե մենք դատական միջամտություն անող լինեինք, մեր գործերով կանեինք։ Խայտառակ միջադեպերով մարդիկ իրենց համար պտտվում են։ Ես էլ եմ ասում՝ լավ չեն աշխատում, ո՞րն է ճանապարհը՝ գերանդին առնենք, ընկնենք սրա-նրա հետեւի՞ց։ Ճանապարհն այն է, որ բարեփոխումների ճանապարհը շարունակենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31