«Ափսոս, որ մեր բոլոր հաղթակներն այսօր ջրվեցին, լավ մարտական ընկերներ, հրամանատարներ կորցրինք»,- Եռաբլուրում հայտարարեց Կարճաղբյուրցի ազատամարտիկ Մարտիկ Սարգսյանը (Ումուդ):
Նա նշեց՝ ունեցել է հզոր հրամանատար՝ Արմեն Արմենակյանը․ «Հավերժ փառք մեր Սպարապետին ու Մանվել Գրիգորյանին։ Ներքին թշնամուց է պետք վախենալ։ Ով ուզում է լինել մեր ղեկավարը, միայն առաջնահերթ լինի հայրենասիրությունը»։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայրենասե՞ր չէ, նա պատասխանեց․ «Փաշինյանը հայրենասեր էր։ Երբ իմ հզոր հայրենիքը վերադարձնեն իմ սեփական ժողովրդին, Փաշինյանը կլինի, Պողոսը, Պետրոսը կլինի, բոլորի ցավը տանեմ»։
Լրագրողները հարցրին՝ ո՞նց Վազգեն Սարգսյանի հաղթանակած տարածքները հեշտ տվեցին թշնամուն, ազատամարտիկը պատասխանեց․ «Մեր ազգի մոլախոտները, դավաճանները սա ծրագրավորեցին։ Ես անձամբ ինքս երեք ֆրոնտի մասնակցել եմ, վերջինն էլ 2020-ին է եղել երկու տղայիս հետ։ Մինչև ամսի 9-ը հպարտանում էի, բայց դրանից հետո նվաստացուցիչ պարտություն եղավ։ Ես չգիտեմ՝ Նիկոլնա, ով է, ով չի։ Աղդամում, Շահումյանում, Գետաշենում կռվել եմ, երկրորդ կարգի հաշմանդամ եմ, 26 բեկորն էլ գլխիս մեջ մանթոյից ֆռֆռում է»։
Փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հերոսը հարկատուն է, ազատամարտիկն արձագանքեց․ «Ո՞նց կլինի դա, հարկատուն հերոս լինի։ Հարկ վճարելն իր պարտքն է, կատարում է պետության առաջ, որ մեր ազատամարտիկներն ապրեն։ Հարկը պետք է վճարեն, ո՞վ չի մուծում։ Կա՞ նման մարդ։ Իրենք էլ չաղ-չաղ թագավորների պես հարստանում են, ջիփերով ֆռֆռում։ Երկրորդ կարգի հաշմանդամ եմ, բայց ողորմություն չեմ խնդրել իրենցից։ Իմ վերջին առողջությամբ աշխատում ու ընտանիքիս պահում եմ»։
Կարդացեք նաև
Ըստ Մարտիկ Սարգսյանի՝ եթե Մանվել Գրիգորյանը ողջ լիներ, մենք էս օրին չէինք լինի։ Հարցին՝ ո՞ւմ էր խանգարում Վազգեն Սարգսյանը, որ նրան սպանեցին, ազատամարտիկը պատասխանեց․ «Բոլորս լավ գիտենք՝ ում էր խանգարում։ Բայց կարող է մի օր նենց մարդ դուրս գալ։ Քաղաքականությունն է․ մեր նման ախմախները պատերազմում կռվում են, պատերազմը սկսում են մեծ երկրները, վայելում են տականքները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ