Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասուն Միքայելյանը ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ էր պայքարում, հիմա Նիկոլ Փաշինյանի հետ է մսխում այն ամենը, ինչ ունեցել ենք»․ Ռուզաննա Ստեփանյան

Մարտ 05,2025 17:53

«Ցավոք, մեզնից որևէ մեկը արժանի չեղավ այն գործին, որն արեց Վազգեն Սարգսյանը»,- Եռաբլուրում Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը։

Ըստ նրա՝ եթե Վազգեն Սարգսյանը գլուխը բարձրացնի ու տեսնի, թե մենք իր թողած ժառանգությունն ինչպես ենք մսխել, դա գժվելու պատմություն է․ «Իր մարտական ընկեր Սասուն Միքայելյանի տեսակը, ցավոք, շատ կա։ Նա ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ էր պայքար տանում, հիմա Նիկոլ Փաշինյանի հետ է մսխում այն ամենը, ինչ ունեցել ենք։ Ես չեմ զարմանում․ նրա՝ այդ տեսակը, որ տարբեր ժամանակների իշխանության հետ քայլում է, իրենց բաժինը տանում են»։

Հարցին՝ ո՞րն է այս իրավիճակից դուրս գալու ելքը, Ռուզաննա Ստեփանյանը պատասխանեց՝ մեզ Վազգեն Սարգսյանի նման համախմբող տեսակ է պետք։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում՝ Վարչապետը 05.03.2020թ. մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31