Ermenihaber. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գործող Կովկասյան ռազմավարական վերլուծությունների «Kafkassam» կենտրոնը հրապարակել է հոդված Իլհամ Ալիևի թուրքական այցի իրական նպատակի մասին։ Ենթադրվում է, որ Ադրբեջանի նախագահը Թուրքիա է մեկնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար:
Զուգահեռ նշվում է, որ Ալիևը մտափոխվելով արդեն պիտի առանց նախապայմանների ստորագրի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռակողմ խաղաղության փաստաթուղթը:
Բացի այդ խոսվում է այն մասին, որ այլևս առկա չէ այն պատճառը, ինչից ելնելով Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը, ուստի, այժմ այդ իրողությունը ստիպում է ստորագրել եռակողմ խաղաղություն:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը մարտի 5-ին Անկարա է մեկնում հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքական կողմի պաշտոնական հայտարարության համաձայն՝ օրակարգում են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային ընթացիկ զարգացումները: