Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատերի մուտքն այստեղ համարում եմ ծաղրանք Վազգեն Սարգսյանի հիշատակի հանդեպ»․ Սամվել Նիկոյան

Մարտ 05,2025 17:29

«Այսօր, ովքեր եկել են այստեղ, բոլորը չէ, որ սրտացավ են կամ կիսում են Վազգեն Սարգսյանի գաղափարները։ Շատերի մուտքն այստեղ համարում եմ ծաղրանք նրա հիշատակի հանդեպ, վիրավորանք նրա հիշատակի հանդեպ»,- Եռաբլուրում հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։

Ըստ նրա՝ օրվա խորհուրդն այն է, ինչ ապրել են իննսունականներին․ «Եթե ուզում ես ունենալ պետություն, արժանապատվություն, պետք է ունենաս արժանապատիվ ղեկավարություն, պետք է քո հայրենիքին տեր կանգնես․ ինչպես Վազգենն էր ապրում այն գաղափարախոսությամբ՝ կյանքս կտամ հայրենիքին։ Իսկ հիմա ասում են՝ տանք հայրենիքը, փրկենք կյանքեր։ Այդ գաղափարախոսական տարբերությունն է, որ մեզ հասցրել է այս օրին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31