«Մենք հստակ գնահատական ենք տվել։ Ես ասել եմ՝ մենք ունենք ինֆորմացիա եւ դա հիմա հստակ երեւում է, որ օգտագործվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ։ ՀՀ ԱԳՆ-ն հստակ հայտարարությամբ է հանդես եկել եւ մենք շարունակելու ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին՝ Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վերաբերյալ։
«Տեղի է ունենում արգելված ներգործություն եւ դա բնականաբար անընդունելի է մեզ համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մեր դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է եւ մեր դիվանագիտությունն առաջնորդվում է չվնասելու սկզբունքով։
Գեղամ Նազարյանն իր հարցում համեմատականներ էր տարել Սերբիայի, Կոսովոյի հետ՝ ասելով, որ ինչպես այդ դեպքում, այնպես էլ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեպքում, դատում են մարդկանց՝ միջազգային ընդունված սկզբունքի՝ ինքնորոշման սկզբունքի ետեւից գնալու համար։
«Մենք նման միավորումներ չենք ճանաչում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ