Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն մարդիկ, որոնք այսօր կանգնած են Նիկոլի կողքին, նրանք դեմ են դուրս եկել Վազգենի գործին»․ Էդուարդ Շարմազանով

Մարտ 05,2025 17:13

«Քիչ է լինում, որ հայոց սուրն ու գրիչը մի մարդու մեջ միաբանվում են։ Վազգեն Սարգսյանի մեծությունը նախևառաջ հայոց անկախ պետականությանը ծառայելու, հայկական Արցախի, Արցախի ինքնորոշման իրավունքի, Արցախի հայկականությունը պահպանելու մեջ էր։ Հենց դրա համար ենք մեծարում Վազգեն Սարգսյանին, որ 90-ականներին շատ աշխարհաքաղաքական ներքին քամիները մի կողմ դնելով՝ ինքն իր ընկերների հետ, որոնց մեջ էին իր գաղափարակից ընկեր Սերժ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, նա պայքարում էր Արցախի հայկականության համար»,- Եռաբլուրում հայտարարեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Խոսելով այսօրվա իշխանության վարած քաղաքականության մասին՝  նա ասաց․ «Այսօրվա իշխանությունն ասում է՝ 1991-ից արդեն Ալմաթայի հռչակագրով Արցախը ճանաչված էր, կամ 1994-ից ՀՀ իշխանությունը բանակցում էր Արցախը հանձնելու մասին։ Վազգենն այդ ժամանակ ՊՆ նախարար է եղել, պետնախարար է եղել, վարչապետ, ԱԽ անդամ է եղել  և բոլոր խնդիրներին տեղյակ։ Այսինքն՝ Վազգեն Սարգսյանը պաշտպանել է Արցախի՝ Ադրբեջանին հանձնո՞ւմը։ Այն մարդիկ, որոնք այսօր կանգնած են Նիկոլի կողքին, նրանք դեմ են դուրս եկել Վազգենի գործին։ Վազգենն Արցախի հայկականության, ազգային Հայաստանի պաշտպանողն էր, սրանք՝ հակառակը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31